Շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտներին էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտներին էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում. Փաշինյան

Շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտներին էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում. Փաշինյան

«Նախագծով նախատեսվում է 2024 թվականի պետակա բյուջեով նախատեսված ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերից հատկացված միջոցներից կատարել 1 մլրդ 368 մլն դրամի վերաբաշխում»,- կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարա ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով պետական բյուջեից գումարների վերաբաշխման  մասին նախագիծը։

Նրա խոսքով՝ նախագծի նպատակն է գումար հատկացնել մի շարք կրթական և մշակութային հաստատությունների  ավարտական աշխատանքների համար։

«Նշվածը վերաբերում է երկու մանկապարտեզի, 6 մոդուլային  դպրոցի, մեկ ավագ դպորցի մասնաշենքի կառուցման և 15 դպրոցի մարզադահլիճի կառուցման և 11-ի վերակառուցման աշխատանքներին»,-ասաց Անդրեասյանը։

Նախարարը հայտնեց, որ նախագծով գումար է հատկացվում նաև 8 դպրոցների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման համար։

«Ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է մի շարք օբյեկտներում շինարարական ծավալների ավելացում իրականացնել և նախագծով նախատեսվում է քաղաքաշինության կոմիտեին թույլատրել այդ ուղղությամբ պայամանգրեր կնքել և երկարաձգել օբեկտների հանձման ժամկետը, որոնք լրացել է 2023 թվականին» հայտնեց ԿԳՄՍ նախարարը։

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ սովորաբար շահագործման հանձնելուց հետո պարզվում է, որ բազմաթիվ չլուծված խնդիրներ կան՝ լույս, գույք, ջուր չկա, և ԿԳՄՍ նախարարին հանձնարարեց, որ  իրեն ներկայացնի օբյեկտների վերջնական շահագործման հանձնելու ժամկետները։

«Ինձ համար շահագործման ժամկետն այն է, երբ աշակերտները  մտնում են այնտեղ և նրանց էվակուացնելու անհրաժեշտություն չի առաջանում»,-ասաց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ