Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Պուտին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի. Պուտին

Ռազմատեխնիկական տեսանկյունից Ռուսաստանը պատրաստ է միջուկային պատերազմի՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահի խոսքով, սակայն, նման անհրաժեշտություն չկա, քանի դեռ ռուսական պետության գոյությանը ոչինչ չի սպառնում: Կրեմլի ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Ուկրաինա: «Նրանք հասկանում են, որ այդ քայլը, ինչպես նաև ամերիկյան զորքերի մուտքը ռուսական տարածք, կդիտարկվի որպես ինտերվենցիա», - շեշտել է Պուտինը։

Կրեմլի ղեկավարը նաև հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցությունների, բայց դրանք պետք է հաշվի առնեն իրականությունը, այլ ոչ ցանկությունները:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Զինված ուժերն ամբողջությամբ կառավարում են շփման գծում իրավիճակը: Պուտինը կարծիք է հայտնել, որ  ուկրաինական կողմի՝ վերջին օրերին հաճախացած ԱԹՍ-ներով հարձակումները պայմանավորված են մարտի դաշտում անհաջողություններով: Նա հավելել է, թե Կիևն այդպիսով ցանկանում է նաև խանգարել Ռուսաստանում նախագահի ընտրությունների անցկացմանը:

Պուտինն անդրադարձել է ՆԱՏՕ-ին Հելսինկիի անդամակցությանը: Նա զգուշացրել է՝ ռուսական կողմն ի պատասխան Ֆինլանդիայի  անդամակցության՝ սահմանին զորքեր և ռազմական համակարգեր կտեղակայի:

Թեմայի այլ նորություններ