Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ

Ռուսաստանը «ցանկանում է պատժել» Հայաստանին. Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ «Ռուսաստանը ցանկանում է Հայաստանին պատժել խաղաղության ցանկության և սեփական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի համար». սկզբունքներ, որոնք, ըստ Ֆրանսիայի վարչապետի, «Մոսկվան ոտնահարում է Ուկրաինայում»։ Այս մասին գրում է lefigaro.fr կայքը:

«Ռուսաստանը ցանկանում է պատժել Հայաստանին անպատժելիության դեմ պայքարի ուղին ընտրելու և Միջազգային քրեական դատարանին միանալու համար և պարզապես այն պատճառով, որ նա ընտրել է ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունը», - հավելել է Ֆրանսիայի կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ։

Գաբրիել Աթալը նաև քննադատել է Ռուսաստանի «դիրքորոշումը՝ չդատապարտելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում»:

«Այսպես կոչված «խաղաղապահ» ռուսական ուժերը թույլ են տվել, որ հումանիտար ճգնաժամ տեղի ունենա», - հավելել է նա:

«Այսօր մարտահրավերը Հայաստանին օգնելն է պաշտպանել իր անկախությունը, իր ժողովրդավարությունը, իր տարածքը»,- ասել է Աթալը:

Թեմայի այլ նորություններ