Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ չեն տա ներկա գտնվել Պարալիմպիական խաղերի բացմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ չեն տա ներկա գտնվել Պարալիմպիական խաղերի բացմանը

Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին թույլ չեն տա ներկա գտնվել Պարալիմպիական խաղերի բացմանը

Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները չեն կարողանա Փարիզում մասնակցել 2024 թ. ամառային Պարալիմպիական խաղերի բացման և փակման արարողություններին: Այս մասին տեղեկանում ենք Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից։

Նշվում է, որ Միջազգային պարալիմպիական կոմիտեի կառավարող խորհրդի հրապարակած փաստաթղթի համաձայն՝ Ռուսաստանի և  Բելառուսի մարզիկները խաղերին կմասնակցեն չեզոք կարգավիճակով և կնշվեն որպես NPA՝ չեզոք պարալիմպիական մարզիկ (Neutral Paralympic Athletes): Երկու երկրների պատվիրակությունները կկարողանան ներկա գտնվել բացման ու փակման արարողություններին միայն որպես հանդիսատես։

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի մարզիկների նվաճած պարգևները չեն հաշվառվի մեդալների ընդհանուր հաշվում: Արգելվելու են երկու երկրների պետական ​​խորհրդանշանները, իսկ մարզիկները հանդես կգան սպիտակ դրոշի ներքո՝ սև NPA տառերով։ Ոսկի նվաճելու դեպքում մրցանակաբաշխության ժամանակ կհնչի պարալիմպիական հիմնը։

Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի հանրապետության մարզիկները զրկված են իրենց երկրների դրոշի ներքո բազմաթիվ միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորությունից՝ Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների և Մինսկի՝ դրանց աջակցելու պատճառով։ Միջազգային օլիմպիական կոմիտեն, սակայն, թույլ է տվել չեզոք կարգավիճակով և միայն անհատական ​​մրցումներում հանդես գալ այն մարզիկներին, որոնք հրապարակորեն չեն պաշտպանել այդ ռազմական գործողությունները։

Թեմայի այլ նորություններ