ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ մանրամասներ ներկայացնելով նախօրեին տեղի ունեցած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցից: ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել հեռախոսազրույցի վերաբերյալ։

«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխգործակցությունն ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում», - նշված է գերատեսչության հաղորդագրությունում։

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ մարտի 5-ին տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել  են երկկողմ և տարածաշրջանին վերաբերող հարցեր: 

Թեմայի այլ նորություններ