Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին

Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մարտի 6-ին ընդունել է իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգին, որից հաջողությամբ օգտվել են նաև իրանական կազմակերպությունները։

Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, մասնավորապես՝ առողջապահական, մարզական կառույցների, դպրոցների, մանկապարտեզների կառուցմանը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել է նաև Հայաստանում շինարարական նյութերի արտադրություն հիմնելու գաղափարը՝ հաշվի առնելով հատկապես մետաղական կոնստրուկցիաների մեծ պահանջարկն ու կիրառության ընդլայնումը։

«BLUE&P Group»-ի տնօրեն Մանսուր Սաիդին ընդգծել է ընկերության հետաքրքրվածությունը Հայաստանի քաղաքաշինության ոլորտով։ Նա տեղեկացրել է, որ վեց դուստր ձեռնարկություն ներառող «BLUE&P Group»-ը գործունեություն է ծավալում տասնյակից ավելի երկրներում։ Հայաստանում մինչ այժմ իրականացրել է առավելապես էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ։ Ընկերությունը մտադրված է ակտիվորեն մասնակցել այլ ուղղություններով քաղաքաշինական առաջիկա ծրագրերին, որոնց իրագործման նպատակով պատրաստ է Իրանից ներգրավել ինչպես մասնագիտական ներուժ, այնպես էլ շինարարական տեխնիկա, սարքավորում և շինարարական նյութեր։

Նշվում է, որ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու նախանշված ուղղություններով համագործակցությունը։

Թեմայի այլ նորություններ