Պետությանը պատճառված վնասի վերականգնման և հաշվառման մասով Կառավարության համար լիազորող նորմ կնախատեսվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետությանը պատճառված վնասի վերականգնման և հաշվառման մասով Կառավարության համար լիազորող նորմ կնախատեսվի

Պետությանը պատճառված վնասի վերականգնման և հաշվառման մասով Կառավարության համար լիազորող նորմ կնախատեսվի

Նախաքննական մարմիններում քննվող և քննված վարույթների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  պետությանը կամ համայնքին պատճառված վնասները վերականգնվում են ՀՀ քննչական կոմիտեի, նախկին հատուկ քննչական ծառայության, դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին: Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական գործով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվեհամարին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 6-ի նիստում  առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի խոսքով՝ քիչ չեն նաև դեպքերը, երբ նախաքննության փուլում գտնվող քրեական գործերով այդ գումարները վճարվում են դատարանների դեպոզիտային հաշվեհամարներին:

Տարբեր հաշվեհամարներին նման կերպ կատարվող վճարումները դժվարացնում են Կառավարության լիազոր մարմնի աշխատանքը, որոշ դեպքերում նույնիսկ խառնաշփոթ են առաջացնում: Դա վերացնելու նպատակով  նախագծով  կարգավորումներ են առաջարկվում: Նախագծով առաջարկվում  է ՀՀ կառավարության համար նախատեսել  լիազորող նորմ` սահմանելու քրեական վարույթներով պետությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի վերականգնման և հաշվառման, ինչպես նաև որպես գրավ պահատվության հանձնված դրամական միջոցների և արգելադրված դրամական միջոցների հաշվառման կարգը:

Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկվող նախագիծը` գործընկերներին հորդորելով կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:

Թեմայի այլ նորություններ