Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքական հետապնդումների կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    16%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքական հետապնդումների կապակցությամբ

Պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում քաղաքական հետապնդումների կապակցությամբ

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է հաղորդագրություններով, որ Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Toplum TV անկախ լրատվամիջոցի գրասենյակում, ինչպես նաև բազմաթիվ անկախ լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:

«Մենք պետք է մեր վճռական առարկությունը հայտնենք լրագրողներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և ընդդիմադիր գործիչներին ահաբեկելու, ճնշելու և պատժելու շարունակական փորձերի դեմ: Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնելու այն մարդկանց հետապնդումները, ովքեր իրականացնում են իրենց հիմնարար ազատությունները, և կոչ ենք անում ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր անարդարացիորեն պահվում են քաղաքական դրդապատճառներով։ Խոսքի ազատության իրականացման համար ոչ ոք չպետք է ենթարկվի ազատազրկման կամ այլ պատժի»,- ասել է Միլլերը:

Դիվանագետը վստահեցրել է, որ Ադրբեջանի պաշտոնյաների հետ դիվանագիտական մասնավոր զրույցների ընթացքում այդ մտահոգությունները բարձրաձայնվում են:

Թեմայի այլ նորություններ