Պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    16%
    17 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 19°C
    22%
    18 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    16%
    17 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    24%
    17 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա. Նիկոլ Փաշինյան

Պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա. Նիկոլ Փաշինյան

Որպես ՀՀ վարչապետ՝ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել և բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա, ընդ որում՝ արձանագրելով պատմական Հայաստանի գործելակերպին և մտածողությանը երբևէ վերադառնալու կենսական անհնարինությունը ապագայում: Այս մասին խորհրդարանում, ներկայացնելով ՀՀ Կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, ասաց հիմնական զեկուցող, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հակառակ պարագայում մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետև կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատև աղբյուր մեր իսկ ներսում, մեր ամենօրյա իրականության մեջ, առանց այս փաստը խորությամբ և ամբողջությամբ ըմբռնելու և գնահատելու: Եվ առավել ևս այս պարագայում հստակ պատասխանի կարիք է զգում հետևյալ հարցը: Իսկ ո՞րն է իրական Հայաստանը: Իրական Հայաստանն այն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և միջազգայնորեն ճանաչված սահմաններ և այս փաստի գիտակցումով միջազգային հանրության լիարժեք անդամի ինքնագիտակցություն: Սա նշանակում է որոշակի պահվածք, որոշակի վարվելակարգ և որոշակի գործելակարգ, որը համապատասխան է միջազգայնորեն ընդունված և ճանաչված չափանիշներին: Ընդ որում՝ սա կարևոր է բոլոր դեպքերում և նույնիսկ ուրիշների՝ քո հարևանների կամ այլ խաղացողների անհամապատասխան պահվածքը չի կարող արդարացնել քո անհամապատասխան պահվածքը, և քո շահերից է բխում՝ ապրել կանոններո՞վ, թե՞ առանց կանոնների»,- նշեց վարչապետը՝ ընդգծելով, որ այդպես կարող են վարվել նաև քո նկատմամբ:

«Այսպիսով, իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29.743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում՝ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չէ: Միջազգային հանրությունն այն վաղուց է ճանաչել և ընդունել: Որքան էլ զավեշտալի հնչի, այդ մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել այս փաստն առնվազն սոցիալ-հոգեբանական մակարդակում, և եկել է ժամանակը դա անելու՝ որպես ՀՀ հարատև գոյության միակ առհավատչյա: Եկել է ժամանակը, որ մենք ճանաչենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այս համատեքստում կարևոր նշանակություն ունի հետևյալ հարցը՝ իսկ իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՛վ է երաշխավորում ՀՀ անվտանգությունը:

Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով, ինչ-որ չափով ապահովում են միայն  բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես գոյություն չունեն:

«Հետևաբար, նմանօրինակ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումը, այս ուղղությամբ հետևողական աաշխատանքն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ: Ուրիշ ճանապարհ պարզապես չկա, իսկ բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների և հակափաստարկների հիման վրա և ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը ևս մեկ անգամ արձանագրեց՝ սա դրական երաշխիք չէ, բայց կարող է այդպիսին դառնալ բացասական երաշխիքների հետևողական կառավարման և չեզոքացման պայմաններում:

Թեմայի այլ նորություններ