Պետք է ականջալուր լինենք այն զգուշացումներին, որ Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ. Մորդըն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետք է ականջալուր լինենք այն զգուշացումներին, որ Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ. Մորդըն

Պետք է ականջալուր լինենք այն զգուշացումներին, որ Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել Հայաստանի նկատմամբ. Մորդըն

Մեզ բազմիցս զգուշացրել էին, որ քանի դեռ աշխարհի հայացքն այլ ուղղությամբ է, Ադրբեջանը վերահսկողության տակ կվերցնի Լեռնային Ղարաբաղը, իսկ Ռուսաստանը կկանգնի նրա կողքին: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում «Լեռնային Ղարաբաղից հայ փախստականներին միջազգային աջակցություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Լեյբորիստական կուսակցությունից Ջեսիկա Մորդընը:

«Ահա թե ինչու հիմա պետք է ականջալուր լինենք նրանց զգուշացումներին, ում հանդիպեցինք Երևանում ընդամենը մի քանի շաբաթ առաջ, ովքեր մեզ ասացին, որ էսկալացիայի վտանգը միշտ առկա է: Խոսքս 30 գյուղերի նկատմամբ ոտնձգության մասին է, միջադեպերը սահմանին և այն մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է ռազմական ուժ կիրառել Ռուսաստանի աջակցությամբ՝ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը պարտադրելու համար՝ Հայաստանին որպես «արևմտյան Ադրբեջան» հիշատակելով: Դա փխրուն զինադադար է»,- նշել է Մորդընը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից փախստականների հարցին՝ նա նշել է, որ Հայաստանի բնակչության յուրաքանչյուր 30-րդն այժմ Լեռնային Ղարաբաղից է։ Թեև Հայաստանի կառավարությունը փորձել է ամեն ինչ անել նրանց ինտեգրելու համար, սակայն երկարաժամկետ առումով աջակցություն է հարկավոր։

Մորդընը կառավարությանը խնդրել է հստակեցնել, թե ինչ կարող է անել Լոնդոնը փախստականների ծանր վիճակին և խնդիրներին արձագանքելու համար, և կոչ է արել նրանց վերադարձի իրավունքը քննարկել Ադրբեջանի կառավարության հետ:

Թեմայի այլ նորություններ