Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել և ԴՆԹ նմուշներ հանձնել
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել և ԴՆԹ նմուշներ հանձնել

Պետդեպն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ գրել և ԴՆԹ նմուշներ հանձնել

ԱՄՆ Պետդեպարտամենտն ամերիկացիներին, որոնք պատրաստվում են մեկնել Ուկրաինա, չնայած այդ երկիր չայցելելու հորդորին, խորհուրդ են տվել նախքան մեկնելը ԴՆԹ-ի նմուշներ հանձնել, կտակ գրել և հարազատների հետ քննարկել երեխայի/ երեխաների հնարավոր խնամակալության խնդիրները:

«Մի՛ մեկնեք Ուկրաինա զինված հակամարտության և կորոնավիրուսի պատճառով: ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան, եթե դա անվտանգ է՝ օգտագործելով որևէ առևտրային կամ այլ մասնավոր ցամաքային փոխադրամիջոց», - ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
 
Դրանում նաև նշվում է, որ նրանք, ովքեր ցանկանում են մեկնել Ուկրաինա, չնայած դրանից զերծ մնալու հորդորին, պետք է ձեռնարկեն մի շարք քայլեր, այդ թվում՝ ԴՆԹ-ի նմուշներ հանձնեն, կտակ թողնեն, հարազատների հետ քննարկենլ երեխայի խնամակալության, ընտանի կենդանիների խնամքի, գույքի և ակտիվների կառավարման հարցերը, հարազատներին հանձնեն կարևոր փաստաթղթեր և անձնական տվյալներ։

Բացի այդ, Ուկրաինա մեկնող ամերիկացիներին խորհուրդ է տրվում մշակել անվտանգության սեփական պլանը կամ խորհրդակցել համապատասխան կազմակերպության հետ։

Թեմայի այլ նորություններ