Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա  աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն

Interlur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա  աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների միջև համագործակցության զարգացման հեռանկարին և իրականացվող ծրագրերի  առաջնահերթություններին։

Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ հայկական երկու պետությունների հարկային ու մաքսային մարմինների միջև գործակցությունն  առաջիկայում ավելի կզարգանա, համատեղ քայլերով  նոր թափ ու եռանդ կհաղորդվի այդ համագործակցությանն՝ ի շահ մեր ընդհանուր տնտեսության: «Երկու պետություններում պետական եկամուտների վարչարարության կայուն ու ներդաշնակ զարգացումն օրվա հրամայականն է»,- ընդգծել է ՀՀ ՊԵԿ նախագահը:

2018 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԱՀ ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության միջոցառումների եռամյա ծրագիր, որը նախատեսում է հարկային և մաքսային վարչարարության տարբեր հարցերով փոխադարձ աջակցություն, համատեղ աշխատանք, փորձի, գիտելիքների ու տեղեկությունների փոխանակում:

Հատկանշական է, որ Արցախի Հանրապետությունում  ներդրվել և գործում են այնպիսի էլեկտրոնային համակարգեր, որոնք ավելի առաջադեմ են, քան շատ այլ զարգացած երկրներում, որտեղ բիզնես գործընթացները դեռևս էլեկտրոնային չեն։ Հայաստանի և Արցախի հարկային մարմինների համատեղ աշխատանքով հաջողությամբ ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով՝ ՀԾՀ-ի մակարդակով, իրականացնել անձնավորված հաշվառում, հաշվարկել սոցիալական վճարները և փոխանցել դեպոզիտարիա։ Ներդրվել են նաև էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների  ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրսգրման համակարգերը։ Ներկայում աշխատանքներ են իրականացվում Հայաստանում և Արցախում այդ համակարգերն ինտեգրելու ուղղությամբ։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման ավարտին  հաջողություն է մաղթել Արցախի գործընկերներին և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորվածություն երկու պետությունների տնտեսության ամրապնդումը և զարգացումը:

 

Թեմայի այլ նորություններ