Պատգամավորները քննարկել են էներգետիկայի ոլորտի կանոնակարգմանն ուղղված փոփոխությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Պատգամավորները քննարկել են էներգետիկայի ոլորտի կանոնակարգմանն ուղղված փոփոխությունները

Պատգամավորները քննարկել են էներգետիկայի ոլորտի կանոնակարգմանն ուղղված փոփոխությունները

Խորհրդարանը հոկտեմբերի 28-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ու «Էներգետիկայի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունները:

Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի` փոփոխությունների արդյունքում կապահովվեն ոլորտի ընթացիկ կանոնակարգումը եւ վերահսկողությունը: Նշվել է, որ ներկայում էներգետիկայի բնագավառում առկա են այնպիսի տեխնիկական կանոնակարգեր, որոնք համաձայն «Տեխկանոնակարգման մասին>> օրենքի եւ «ԵԱՏՄ մասին» պայմանագրի դրույթների եւ բովանդակության` առաջիկայում չեն կարող գործել: «Այժմ մեկնարկել է որոշ իրավական ակտերի տեխնիկական կանոնակարգման դաշտից դուրս բերման գործընթաց, եւ նախնական մշակման փուլում են գտնվում այն իրավական ակտերը, որոնք փոխարինելու են տեխնիկական կանոնակարգերին»,- ընդգծել է Արթուր Ասոյանը: Նրա խոսքով` փաթեթի երկրորդ նախագծով առաջարկվում է տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներից զատ շահագործման կանոններ եւ պահանջներ սահմանել նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերով:

«Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով էլ գործադիրն առաջարկում է սահմանել իրավական հիմքեր, որոնք հնարավորություն կտան տեխնիկական կանոնարգերով սահմանված պահանջներից եւ պայմաններից զատ վերահսկողություն իրականացնել նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պայմանների եւ պահանջների նկատմամբ:

Զեկուցողի տեղեկացմամբ` փոփոխությունների ընդունումից հետո կվերանայվեն եւ նորմատիվ իրավական այլ ակտերով կսահմանվեն մի շարք տեխնիկական կանոնակարգեր` մասնավորապես էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների, մայրուղային գազատարներում անվտանգության պահանջների, էլեկտրակայնների եւ ցանցերի շահագործման վերաբերյալ:

Գլխադասային` ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: 

Թեմայի այլ նորություններ