Փաշինյան․ Մեր խնդիրն է չվերադառնալ կարանտինին, բայց դա բացառված չէ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    59%
    2 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    76%
    2 կմ/ժ
  • Լոռի 14°C
    80%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    84%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    56%
    15 կմ/ժ
  • Սյունիք 19°C
    72%
    5 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    59%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    85%
    1 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    59%
    2 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    58%
    3 կմ/ժ
  • Արցախ 20°C
    69%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29942
  • Դոլար = 387.387

Փաշինյան․ Մեր խնդիրն է չվերադառնալ կարանտինին, բայց դա բացառված չէ

Փաշինյան․ Մեր խնդիրն է չվերադառնալ կարանտինին, բայց դա բացառված չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարության խնդիրն է չվերադառնալ կարանտինի ռեժիմին։

Միեւնույն ժամանակ, հանդես գալով ճապազրույցում, Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ նման անհրաժեշտություն կարող է առաջանալ։

«Չափանիշը ինտենսիվ թերափիայի տեղերի առկայությունն է․ իրավիճակն ամեն օր բարդանում է, աճում է ծայրահեղ ծանր պացիենտների քանակը», - ասել է նա։

Կառավարության ղեկավարն ասել է, որ հնարավոր են խստացման այլ միջոցներ, մասնավորապես, նաեւ բաց տարածքներում մշտապես դիմակ կրելու պահանջի սահմանումը։

Վարչապետն ասել է, որ վերջին օրերի ընթացքում ոստիկանության ուժերը լայնածավալ ստուգայցեր են իրականացնում տարբեր օբյեկտներում ու ձեռնարկություններում եւ խախտումների արձանագրման դեպքում դրանց աշխատանքը դադարեցվում է 24 ժամով։ Փաշինյանը չի բացառել, որ խախտումների կրկնման դեպքում դրանք կարող են փակվել ավելի երկար ժամկետով՝ ընդհուպ մինչեւ մեկ շաբաթ։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել է, որ այսօրվա դրությամբ 316 պացիենտ գտնվում է ծանր վիճակում,  53-ը` ծայրահող ծանր վիճակում։ Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում ինտենստիվ թերափիայի լրացուցիչ տեղերի ստեղծման համար եւ առաջիկա 1.5 ամսվա ընթացքում կստեղծվի լրացուցիչ 100 տեղ։

Պատասխանելով առողջապահության նախարարի հետ տարաձայնությունների առկայության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է․

«Վարչապետի եւ նախարարների միջեւ հակասություններ լինել չեն կարող։ Վարչապետը լսում է բոլորին եւ կայացնում է որոշումներ, որոնց կատարում է պարտադիր է նախարարների համար»։

Վարչապետը նաեւ ասել է, որ կառավարությունում լինում են «բուռն քննարկումներ», սակայն բոլորն իրենց տեսակետը հայտնելու հնարավորություն ունեն։

Թեմայի այլ նորություններ