«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք է մատուցում Ֆելլինիի և Գուերայի 100-ամյա հոբելյաններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք է մատուցում Ֆելլինիի և Գուերայի 100-ամյա հոբելյաններին

«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք է մատուցում Ֆելլինիի և Գուերայի 100-ամյա հոբելյաններին

Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելլինիի և Տոնինո Գուերայի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի մեկնարկը: Այս մասին հայտնում են «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ ծրագիրն ազդարարվել էր դեռևս այս տարեսկզբին: Ֆելլինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելլինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների շարքը։

Ծրագիրը շարունակվում է Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Նոյեմբերի 26-ին Կինոյի տանը անցկացվեց Զավեն Սարգսյանի «Տոնինո Գուերա-100» լուսանկարչական ցուցահանդեսը՝ հարգանքի տուք մատուցելով մշակույթի մեծ գործիչ, «Ոսկե ծիրանի» հավատարիմ բարեկամ Զավեն Սարգսյանին։ Դրան հաջորդեց «Ամարկորդ» ֆիլմի (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուերա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելլինի) ցուցադրությունը:

«Ոսկե ծիրանի» համահիմնադիր և միջազգային ծրագրերի խորհրդատու Սուսաննա Հարությունյանը ֆիլմի ցուցադրության մեկնարկին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ աջակցության համար: Նրա խոսքով՝ այս օրերին հենց արվեստի շնորհիվ է հնարավոր լինում շարունակել ապրել, քանի որ արվեստը բոլորիս համար բացում է հույսի և լույսի ճանապարհ:

Ցուցադրության մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության փոխդեսպան և ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Դիոնիզին, ով նույնպես կարևորեց նախաձեռնության իրականացումը:

Ծրագրի շրջանակում կներկայացվեն «Եվ նավը լողում է» (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուերա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելլինի), «Հրաշագործի աշունը» (ռեժիսորներ՝ Ռուբեն Գևորգյանց և Վահե Գևորգյանց): Բոլոր ցուցադրությունները անցկացվում են Կինոյի տան փոքր դահլիճում, և միջոցառումների մուտքն ազատ է։

Թեմայի այլ նորություններ