Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ ՀՀ-ն գիտակցում է բաց սահմանների կենսական կարևորությունը. ԱԳ փոխնախարար
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ ՀՀ-ն գիտակցում է բաց սահմանների կենսական կարևորությունը. ԱԳ փոխնախարար

Որպես դեպի ծով ելք չունեցող երկիր՝ ՀՀ-ն գիտակցում է բաց սահմանների կենսական կարևորությունը. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել և ելույթով է հանդես ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի Կայուն զարգացման նպատակների տարածաշրջանային ֆորումին։ Բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ընտրվել է ֆորումի համանախագահող։
 
Ընդգծվել է, որ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը գիտակցում է ներառական փոխկապակցվածության, բաց սահմանների, համապարփակ գործող ճանապարհների և տրանսպորտային ենթակառուցվածքների կենսական կարևորությունը: Այդ համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը:
 
ԿԶՆ տարածաշրջանային ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Ամինա Մոհամմեդի, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ տարածաշրջանի բյորոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի և Չեխիայի տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ռադիմ Սրշենի հետ։
 
Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է Հայաստանում Կայուն զարգացման 2030 Օրակարգի և կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացման ուղղությամբ կառավարության կողմից կատարված աշխատանքներին: Կարևորվել է ՄԱԿ Քարտուղարության և համապատասխան գործակալությունների ու գործընկեր պետությունների հետ ակտիվ համագործակցությունը Հայաստանի կայուն սոցիալ-տնտեսական առաջընթացի ապահովման և մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ։

Թեմայի այլ նորություններ