Օրակարգում նաև հռչակագրի հարցն է եղել. վարչապետը հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրակարգում նաև հռչակագրի հարցն է եղել. վարչապետը հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին

Օրակարգում նաև հռչակագրի հարցն է եղել. վարչապետը հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին

Սահմանադրությունից Հայաստանի Անկախության հռչակագրի հղումը հանելու աղմկոտ քննարկումներից հետո վարչապետ Փաշինյանը հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդին։ Օրակարգում հռչակագրի հարցն էլ է եղել, ասում է խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը։

«Միակ բանն այն է, որ սա պետք է քննարկել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Քննարկումները հռչակագրի թեմայով սկսվեցին հունվարից։ Փաշինյանը խորհրդի անդամներին հանդիպել է անցած շաբաթ, բայց այդ մասին պաշտոնապես չի հրապարակվել։ Ինչ է քննարկել խորհրդի հետ, Իոաննիսյանն ասում է. - «Քննարկվեց Սահմանադրության թե նախաբանը, թե հռչակագիրը, բայց որևիցե բան չենք որոշել»։

Վարչապետի հետ հանդիպումներ էլի կլինեն, ասում է Դանիել Իոաննիսյանը, իսկ հանրաքվեն խիստ անորոշ է, ըստ նրա՝ ոչ այս, ոչ էլ մյուս տարի հավանական չէ. - «Ցավոք սրտի, ՀՀ-ն այն վիճակում չէ, որ կարողանա հանրային ուշադրությունը գրավել սահմանադրական բարեփոխումների վրա»։

Թեմայի այլ նորություններ