Ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է բաժանվում Ռուսաստանից. նա գնում է Արևմուտքի որոշած ճանապարհով. Պետդումայում արձագանքել են վարչապետի հայտարարությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է բաժանվում Ռուսաստանից. նա գնում է Արևմուտքի որոշած ճանապարհով. Պետդումայում արձագանքել են վարչապետի հայտարարությանը

Ոչ թե Հայաստանը, այլ Փաշինյանն է բաժանվում Ռուսաստանից. նա գնում է Արևմուտքի որոշած ճանապարհով. Պետդումայում արձագանքել են վարչապետի հայտարարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն և շարունակում է անել պետության ներկայիս ղեկավար Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին NEWS.ru-ին տված հարցազրույցում։

Այս կերպ նա արձագանքել է ռուս սահմանապահներին վտարելու Երևանի որոշմանը։ Վոլոդացկու խոսքով՝ Փաշինյանը գնում է արդեն տրորված ճանապարհով, որը որոշում է Արևմուտքը:

«Սա վկայում է այն մասին, որ Փաշինյանը, այլ ոչ թե Հայաստանն է բաժանվում Ռուսաստանից։ Ըստ էության, նա երբեք չի եղել Ռուսաստանի հետ, վարչապետը իշխանության է եկել քաղաքացիական հասարակության ներսում տարաձայնությունների ալիքի վրա: Այսօր Փաշինյանն անում է այն ամենը, ինչ ժամանակին արել է Պորոշենկոն, իսկ Զելենսկին շարունակում է անել: Նա գնում է տրորված ճանապարհով, որն իր համար որոշել են անգլո-սաքսոնները, որոնք որոշել են Հայաստանը դարձնել հերթական հակառուսական ճակատը»,- ասել է Վոդոլացկին։

Նրա խոսքով՝ հարկ է հաշվի առնել, որ առայժմ Փաշինյանի հայտարարությունները իրավական հիմք չունեն:

«Ռուսաստանը միշտ հանդես է եկել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման օգտին: Եվ մենք մտադիր ենք շարունակել կատարել մեր պարտավորությունները, որպեսզի Հայաստանը չհայտնվի Ուկրաինայի վիճակում»,- եզրափակել է քաղաքական գործիչը։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանից գերատեսչական ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, կապերը Երևանի հետ շարունակվում են։

«Իրոք, այս կապակցությամբ գերատեսչական գրություն է ստացվել, և այժմ կապեր են իրականացվում գերատեսչությունների միջոցով, հիմա ավելին չեմ կարող ասել»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։

Թեմայի այլ նորություններ