ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    33%
    11 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    67%
    6 կմ/ժ
  • Լոռի 16°C
    81%
    5 կմ/ժ
  • Տավուշ 17°C
    88%
    8 կմ/ժ
  • Արարատ 25°C
    59%
    9 կմ/ժ
  • Սյունիք 21°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    33%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    84%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    33%
    11 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    55%
    9 կմ/ժ
  • Արցախ 20°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 385.1006
  • Ռուբլի = 4.36613
  • Դոլար = 388.49

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում

ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը՝ Երևանում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտը հաղթող է ճանաչվել Հունաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Իսպանիայի և Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիաների հետ մրցակցությունում:
 
Այսպիսով, առաջին անգամ որևէ խաղային մարզաձևի եվրագավաթային եզրափակիչը կանցկացվի Հայաստանում։

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի «4-ի եզրափակչին» կմասնակցեն  իսպանական «Բարսելոնան» և «Պալմա Ֆուտզալը», ինչպես նաև  պորտուգալական «Սպորտինգը» և «Բենֆիկան»: 
 
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի գործող չեմպիոն «Պալմա Ֆուտզալի» կազմում հանդես է գալիս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուանը, որը ճանաչվել էր ՈՒԵՖԱ Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2023 թ. եզրափակիչ մրցաշարի լավագույն ֆուտզալիստ։
 
Կիսաեզրափակիչները կկայանան մայիսի 3-ին, երրորդ տեղի հանդիպումը և եզրափակիչը՝ մայիսի 5-ին: Բոլոր հանդիպումները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։

Թեմայի այլ նորություններ