Նիկոլ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից սկսելու մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից սկսելու մասին

Նիկոլ Փաշինյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշի մարզից սկսելու մասին

Բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների և հակափաստարկների հիման վրա, և ընդ որում՝ լեգիտիմ տարածքում գործելու պարագայում: Սրանք չափազանց կարևոր նրբություններ են, որոնք առանձին-առանձին գուցե շատ բան չեն նշանակում, բայց համակարգային ամբողջության, այսինքն՝ փոխգործակցության մեջ անվտանգային նոր միջավայր և նոր պայմաններ կստեղծեն Հայաստանի համար: Սա դրական երաշխիք չէ, բայց կարող է այդպիսին դառնալ բացասական երաշխիքների հետևողական կառավարման և չեզոքացման պայմաններում: Այս մասին խորհրդարանում, ներկայացնելով ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով բացասական երաշխիքների հետևողական կառավարման և չեզոքացման մասին:

Նրա խոսքով՝ հենց այսպիսի ելակետից ենք մոտենում մի շարք ընթացիկ մարտահրավերների, և նաև այս է պատճառը, որ դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից:

«Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր. իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորո՞ւմ են արդյոք անվտանգություն: Չի՛ երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում, և այս բացասական երաշխիքը նախ՝ պետք է չեզոքացնենք: 

Հաջորդ հարցը՝ իսկ այդ գործելակերպը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի: Չի՛ երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, և այս բացասական երաշխիքը նախ՝ պետք է չեզոքացնենք: 

Հաջորդ հարցը՝ իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ են արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները: Չի՛ երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխիքը նախ՝ պետք է չեզոքացնենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Թեմայի այլ նորություններ