Նավալնիի հոգեհանգստին ներկա են եղել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նավալնիի հոգեհանգստին ներկա են եղել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները

Նավալնիի հոգեհանգստին ներկա են եղել ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանները

Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա պետությունների դեսպանները և ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչները վերջին հրաժեշտն են տվել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել մոսկովյան Մարյինո շրջանի եկեղեցում։

Ըստ meduza.io-ի՝ արարողությանը ներկա են եղել ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը, Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին և ԵՄ մի շարք այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ։

Վերջին հրաժեշտը տալու են եկել նաև Եկատերինբուրգի նախկին քաղաքապետ Եվգենի Ռոյզմանը, ըդդիմադիր քաղաքական գործիչներ Բորիս Նադեժդինն ու Եկատերինա Դունցովան, որոնց ՌԴ ԿԸՀ-ն չի գրանցել որպես նախագահական ընտրությունների թեկնածուներ։

Նշենք, որ Նավալնիի հուղարկավորությունը տեղի կունենա Բորիսովյան գերեզմանատանը։ 

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին Յամալ-Նենեցյան ինքնավար օկրուգի Խարպ գյուղի հատուկ ռեժիմի «Բևեռային գայլ» գաղութում։ Նրա մահվան մասին եզրակացության մեջ նշվում է, որ քաղաքական գործիչը մահացել է բնական մահով։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։  Քաղաքական գործչի կողմնակիցները կարծում են, որ նա սպանվել է։ Քաղաքական գործչի այրին՝ Յուլիան, խոստացել է շարունակել ամուսնու աշխատանքը։

Нет описания.

Нет описания.

 

 

Թեմայի այլ նորություններ