Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ և երկկողմ հարաբերություններում դա է կարևորը. Զախարովա
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ և երկկողմ հարաբերություններում դա է կարևորը. Զախարովա

Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ և երկկողմ հարաբերություններում դա է կարևորը. Զախարովա

Ռուսաստանը հայտարարում է, որ Մոսկվան և Երևանը մնում են դաշնակիցներ, և երկկողմ հարաբերություններում դա է կարևորը: Հարցին անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան փետրվարի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՌԴ-ից 2023թ. Հայաստանում իշխանությունը տապալելու կոչեր են հնչել:  

«Մենք ունենք պաշտոնական հարաբերություններ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու վստահելի խողովակներ, որտեղ կետ առ կետ կարող ենք անդրադառնալ բոլոր խնդիրներին: Վստահեցնում եմ, որ ՌԴ ոչ մի պաշտոնյա ոչ միայն Հայաստանի, այլև որևէ սուվերեն պետության իշխանությունների տապալմանն ուղղված որևէ հայտարարություն չի արել: Կարծում եմ, պետք չէ ուշադրություն դարձնել որևէ լրագրողի կամ լրատվամիջոցի՝ այդ առթիվ արված հիմար հայտարարությանը. լրագրողները թող ազատ զբաղվեն իրենց աշխատանքով»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ եթե, այնուամենայնիվ, նման փաստեր կան, դրանք կարող են երկկողմ քննարկման առարկա դառնալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր. «Գիտեք, 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի Դաշնության ամենաբարձրաստիճան ներկայացուցիչներն ուղիղ կոչ էին անում Հայաստանի քաղաքացիներին՝ դուրս գալ փողոցներ և տապալել ընտրված լեգիտիմ կառավարությանը: Ռուսական հեռուստաալիքները ոչ թե մի քանի օր, 6 տարի շարունակ, ըստ էության, համակարգված և հետևողական, նպատակամղված հակաքարոզչություն են մղում Հայաստանի կառավարության, ընտրված իշխանությունների և անձամբ իմ դեմ»:

Թեմայի այլ նորություններ