Մոլդովան և Ֆրանսիան պաշտպանական ոլորտում համաձայնագիր կստորագրեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մոլդովան և Ֆրանսիան պաշտպանական ոլորտում համաձայնագիր կստորագրեն

Մոլդովան և Ֆրանսիան պաշտպանական ոլորտում համաձայնագիր կստորագրեն

Մոլդովայի հանրապետության նախագահ Մայա Սանդուի Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում Մոլդովան և Ֆրանսիան համաձայնագիր կստորագրեն պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Այդ մասին հայտնել է Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Մարտի 7-ից 8-ը Փարիզում կլինի Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն: Աշխատանքային այցի ծրագիրը ներառում է Ելիսեյան պալատում հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և համագործակցության համաձայնագրերի ստորագրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նոր փաստաթուղթը փոխգործակցության հնարավորություններ է բացում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անձնակազմի վերապատրաստումը, մասնակցությունը միջազգային առաքելություններին, օդային տարածքի վերահսկումը, տեխնոլոգիաների փոխանակումը և այլն: Նախկինում Ֆրանսիան Մոլդովային մատակարարել էր Ground Master (GM) 200 մարտավարական ռադար՝ երկրի օդային տարածքը վերահսկելու համար, ինչպես նաև նվիրաբերել էր ռազմական տեխնիկայի խմբաքանակ:

Թեմայի այլ նորություններ