Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել լրագրողներին և ակտիվիստներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել լրագրողներին և ակտիվիստներին

Միյատովիչը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել լրագրողներին և ակտիվիստներին

Ադրբեջանում լրագրողների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների ուժգնացումը խոր մտահոգություն է առաջացնում: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ վկայակոչելով ձերբակալությունները, կալանավորումները և դատական գործընթացները, որոնք ուղղված են երկրում խոսքի ազատության սահմանափակմանը:

«Վերջին ամիսներին Ադրբեջանի իշխանություններն ուժեղացրել են բռնաճնշումները անկախ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության և ակտիվիստների նկատմամբ, որոնք օրինական կերպով իրականացրել են իրենց աշխատանքը կամ կառավարության նկատմամբ արտահայտել այլ կարծիք կամ քննադատական հայացքներ»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ նշել է պաշտոնյան։
 
Նա Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումն ապահովելու համար:
 
«Դրա համար անհրաժեշտ է ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ազատազրկվել են իրենց օրինական գործունեության կամ այլախոհ կամ քննադատական կարծիքներ արտահայտելու համար: Պետք է նաև բարենպաստ պայմաններ ստեղծել լրագրողների, քաղաքացիական հասարակության և իրավապաշտպանների գործունեության համար, այդ թվում՝ նրանց կողմից արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատության իրավունքի իրականացման համար»,- նշել է Միյատովիչը:

Թեմայի այլ նորություններ