Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քրիս Հիթն-Հարիսի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 35°C
    11%
    6 կմ/ժ
  • Շիրակ 29°C
    28%
    9 կմ/ժ
  • Լոռի 25°C
    61%
    3 կմ/ժ
  • Տավուշ 24°C
    78%
    10 կմ/ժ
  • Արարատ 36°C
    18%
    4 կմ/ժ
  • Սյունիք 28°C
    56%
    11 կմ/ժ
  • Արմավիր 36°C
    11%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 20°C
    71%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 34°C
    11%
    6 կմ/ժ
  • Կոտայք 32°C
    27%
    5 կմ/ժ
  • Արցախ 24°C
    74%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 385.6002
  • Ռուբլի = 4.3757
  • Դոլար = 388.782

Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քրիս Հիթն-Հարիսի հետ

Միացյալ Թագավորությունն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը. Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Քրիս Հիթն-Հարիսի հետ

Փետրվարի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Քրիս Հիթն-Հարիսի հետ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քրիս Հիթն-Հարիսին նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել կարևոր պաշտոնում հետագա գործունեության մեջ:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին և նշել, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման և ամրապնդման ուղղությամբ:

Արարատ Միրզոյանն ու Քրիս Հիթն-Հարիսը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների օրակարգի հետագա ընդլայնման ու երկխոսության ակտիվացման շուրջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր:

Հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրների շարքում ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական ու մշակութային ժառանգության պահպանությունը:

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Քրիս Հիթն-Հարիսը նշել է, որ Միացյալ Թագավորությունը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:

Արարատ Միրզոյանը և Քրիս Հիթն-Հարիսն անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման գործընթացին։ Բրիտանական կողմն իր աջակցությունն է հայտնել կարգավորման գործընթացին:

Թեմայի այլ նորություններ