Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, 30 տարուց ավելի կեղեքել են ժողովրդին․ Հովհաննիսյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը այսօր ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարեց, թե պարզ է, որ 2018 թվականից հետո Հայաստանում այլևս հնարավոր չէ խոսել բռնաճնշումների, հավաքների ազատությունը արհեստականորեն խոչընդոտելու մասին: 

«Բոլորս հիշում ենք Բաղրամյան պողոտայի վրանները երկար ժամանակ, բեմականացումները, ատելության խոսքերը, բռնության կոչերը, որոնք տարածվում էին այդ օրերին, այն հայհոյախոսությունը, որ տարածվում էր մեր հայրենակիցների պատուհանների տակ: Այս մարդիկ այդ ամենն արել են և հիմա եկել, իշխանություններին մեղադրում են հավաքների ազատությունների բռնաճնշումների մեջ»,- ասաց նա։

Պատասխանելով կալանքների թվի ավելացման մասին խորհրդարանականների բարձրաձայնած մտահոգություններին՝ վերջինս համաձայնեց, որ դա լավ չէ, սակայն նկատեց, որ մեր երկրում ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել 2018-ին, դեռևս  ինստիտուցիոնալ փոփոխություններ չեն հասցրել կատարել․ «Մեր երկրում հանցագործների քանակը չափից շատ է, որոնք պետք է իրենց արժանի պատիժը ստանան, և որոնք 30 տարուց ավելի կեղեքել են մեր ժողովրդին: Այդ գործերի հետ կապված՝ հույս ունեմ՝ դատախազությունը մեզ լավ լուրեր կհայտնի առաջիկայում՝ ապօրինի գույքի հետ կապված, և այլն»։

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքին առնչվող ընդդիմադիրների քննադատությանը՝ հարց հնչեցրեց՝ հանրությունը երբևէ տեսե՞լ է, որ նրանք դրամահավաք անեն, որտեղի՞ց ընդդիմադիրներին այդ ֆինանսական միջոցները:

«Ո՞ւմ փողերով էիք անում ձեր նախընտրական քարոզարշավը: Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում: «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքն անցկացվել է օրենքով, եթե կան դժգոհություններ, գնացեք, անցեք իրավական գործընթացներով: Մենք մի կուսակցություն ենք, որ բաց, թափանցիկ կառավարում է իրականացնում: Դուք 30 տարի դրամահավաք եք արել այս երկրում, ուղղակի մարդիկ իրենց կամքով չեն մասնակցել այդ դրամահավաքին»,- նշեց նա։ 

Ինչ վերաբերում է հողեր հանձնելու վերաբերյալ ընդդիմադիրների քննադատությանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս մեկ անգամ հայտարարեց՝ իշխանությունը ՀՀ սուվերեն տարածքից որևէ հող չի հանձնում: 

Թեմայի այլ նորություններ