Մեքսիկայում ցուցարարները մեքենայով կոտրել են նախագահի նստավայրի դռները
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեքսիկայում ցուցարարները մեքենայով կոտրել են նախագահի նստավայրի դռները

Մեքսիկայում ցուցարարները մեքենայով կոտրել են նախագահի նստավայրի դռները

Մեքսիկայի մայրաքաղաքում մի խումբ ցուցարարներ փորձել են ներխուժել նախագահական պալատ. նրանք մեքենայով հարվածել են շենքի դռներին ու կոտրել դրանք: Այս մասին հայտնում է El Universal-ը։

Պարբերականի տվյալներով՝ մի խումբ դիմակավորված երիտասարդներ կոտրել են Մեխիկոյում գտնվող Մոնեդա նախագահական պալատի թիվ 1 մուտքի դռնեը: Ցուցարարներն օգտագործել են Էլեկտրաէներգիայի դաշնային հանձնաժողովի մեքենան: 

Ինչպես հայտնում է El Universal-ը, ռազմական ոստիկանությունը, որին վստահված էր տարածքի անվտանգության ապահովումը, պատասխանել է արցունքաբեր գազի կիրառմամբ՝ հարձակվողներին ցրելու համար:

Ցուցարարների հարձակման պահին շենքում է եղել Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որն անցկացնելիս է եղել իր ամենօրյա մամուլի ասուլիսը։

Հրատարակությունը նշում է, որ հարձակվողները ներկայացնում են, այսպես կոչված, «Այոցինապայի նորմալիստներ» խմբավորումը, որը պահանջում է հանդիպում Լոպես Օբրադորի հետ՝ պարզաբանելու 2014 թվականին Գերերո նահանգի գյուղական ուսուցիչների վերապատրաստման քոլեջի 43 ուսանողի անհետացման հետաքննության ընթացքը։

Մինչ ցուցարարները կփորձեին ներխուժել պալատի շենք, մամուլի ասուլիսի ժամանակ այն հարցին, թե արդյոք Լոպես Օբրադորը մտադիր է ընդունել «նորմալիստներին», պետության ղեկավարը բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ այս միջադեպի հետաքննությունը շարունակվում է։ Հարձակումից անմիջապես հետո Լոպես Օբրադորը հավելել է, որ «դուռը կվերանորոգվի, իսկ հարձակվողները միայն ցանկանում են սադրել»։

«Ես ապահով եմ երկրի ցանկացած կետում, մարդիկ հոգ են տանում իմ մասին», - ասել է Մեքսիկայի նախագահը արտակարգ իրավիճակից հետո:

Թեմայի այլ նորություններ