Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ, և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ. ՀՀ նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ, և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահի աշխատակազմի գրասենյակից հայտնում են՝  Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ. «Մենք Հունաստանի հետ ունենք ջերմ հարաբերություններ և դա պայմանավորված է նաև մեր պատմությամբ, մեր սկզբունքներով և համոզմունքներով:

Օգտվելով առիթից ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ մենք ստացել ենք Հունաստանի կողմից այս տարիներին և առանձնահատուկ՝ հատկապես վերջին տարիների ընթացքում, երբ Հայաստանը մեծ դժվարությունների մեջ է գտնվել: Դուք եղել եք մեր կողքին և շարունակում եք աջակցել մեզ այդ դժվարությունները հաղթահարելու ժամանակաշրջանում: Համոզված եմ, որ մեր համագործակցությունը և հարաբերությունների այս որակը շարունակվելու է»,- ասել է Հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում:

Հունաստանն ամբողջությամբ աջակցում է տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և զարգացման հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ:

Երկուստեք բարձր են գնահատել ժողովրդավարական արժեքների և ժողովրդավարության ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրողություններին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի և այս համատեքստում՝ սահմանազատման շուրջ ընթացող շփումների մանրամասներին և սկզբունքներին:

Թեմայի այլ նորություններ