Մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

Մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին

Մենք ՀԱՊԿ-ին հարց ենք տվել և մինչև այսօր այդ հարցի պատասխանը չենք ստացել, և այդ հարցի բացակայությունը, մեր կարծիքով, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:

«Իսկ հարցը շատ պարզ է, թե ո՛րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանի Հանրապետությունում: Իսկ հարցը ծագել է 2021 թվականի մայիսի իրադարձություններից հետո, 2021 թվականի նոյեմբերի իրադարձություններից հետո, 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո: Ծագել է հետևյալ համատեքստում, երբ որ ՀԱՊԿ-ն այստեղ առաքելություն է գործուղել և առաքելության գործողությունների և ուսումնասիրությունների արդյունքում պետք էր տալ իրադրության գնահատականը: Ըստ էության, ՀԱՊԿ մեր գործընկերները հրաժարվել են տալ իրադրությանը գնահատական, ինչը առաջացրել է այս իրավիճակը»,- ասաց նա:

«Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է նշանակում իմ հայտարարությունը, որ մենք գործնականում սառեցրել ենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում, դա նշանակում է հետևյալը, որ ՀԱՊԿ-ում չունենք մշտական ներկայացուցիչ արդեն մեկ տարի, ՀԱՊԿ միջոցառումներին բարձր և բարձրագույն մակարդակով արդեն տևական ժամանակ չենք մասնակցում: Մենք որևէ բան չենք արգելափակում, բայց չենք մասնակցում, որովհետև չունենք այն հարցի պատասխանը, թե ինչո՛ւ պետք է մասնակցենք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա ավելացրեց. «ՀԱՊԿ-ը բողոքելու տեղ չէ, որ գնանք բողոքենք, մենք այդ կազմակերպության լիարժեք անդամ ենք, և եթե որևէ պատճառով մեր ձայնը չի լսվում, մենք ՀԱՊԿ-ում դիտորդ չենք կամ հյուր չենք, որ բողոքենք, մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ ենք: ՀԱՊԿ-ը փոխանակ կատարի ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները անվտանգային ոլորտում դիմակայելուն, ընդհակառակը՝ անվտանգային խնդիրներ է առաջացնում ՀՀ-ի համար, և այդ դիրքորոշումը ես ուղիղ ասում եմ, որ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը, հետևաբար այս հանգամանքի բերումով ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը: Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս պրոցեսը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք. Ի՛նչ անենք ուրիշ»:

Թեմայի այլ նորություններ