Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը․ Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը․ Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել

Մարզահամերգային համալիրի տարածքում կտեղադրվի Կարեն Դեմիրճյանի արձանը․ Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել

Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին:

 Նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:

Նախագծով նաև սահմանվում է, որ, հիմք ընդունելով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թ. հուլիսի 2-ի N 1128-Ն որոշումը՝ փոփոխություններ կատարել Երևանի 2020 թվականի բյուջեում:

«Երևանի 2020 թվականի բյուջեի եկամտային մասի նպատակային հատկացումներն ավելացնել 60 միլիոն 14 հազար դրամով, որը Երևանի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում նախատեսվում է ուղղել ՀՀ պետական  և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման աշխատանքների իրականացման համար»,- ասաց Արևշատյանը:

Թեմայի այլ նորություններ