Մարվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մարվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշը

Մարվեց Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված նամականիշը

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց նոր նամականիշ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արարողությունը տեղի ունեցավ հունիսի 26-ին «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի բաց տարածքում:

280 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 40 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի մարումն իրականացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը, Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշի վրա պատկերած է գնդակոծված պատ, որին ածուխով գրված է «Մտանք Բեռլին» գրառումը: Նամականիշի վերևի աջ անկյունում նկարված է «75» թիվը՝ խորհրդանշելով Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակը: 1992 թվականից առ այսօր «Հայփոստի» կողմից թողարկվել է Հայրենական մեծ պատերազմի թեմատիկային առնչվող 19 նամականիշ և 3 գեղաթերթիկ:

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ