Լոռու մարզպետարանի պարզաբանումը «Վանաձոր-Քիմպրոմ»-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 24°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 19°C
    18%
    11 կմ/ժ
  • Լոռի 16°C
    51%
    10 կմ/ժ
  • Տավուշ 16°C
    58%
    6 կմ/ժ
  • Արարատ 25°C
    22%
    12 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    81%
    8 կմ/ժ
  • Արմավիր 25°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 12°C
    62%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 23°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 21°C
    29%
    6 կմ/ժ
  • Արցախ 16°C
    79%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 387.1006
  • Ռուբլի = 4.19737
  • Դոլար = 391.455

Լոռու մարզպետարանի պարզաբանումը «Վանաձոր-Քիմպրոմ»-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին

Լոռու մարզպետարանի պարզաբանումը «Վանաձոր-Քիմպրոմ»-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին

Հաշվի առնելով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին շրջանառվող ակտիվ քննարկումներն ու բնակիչների մտահոգությունները, ներկայացնում ենք «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանի կողմից տրամադրված պարզաբանումն այն մասին, որ աճուրդային գործընթացում հնարավոր է եղել գրեթե ամբողջությամբ օտարել տարածքում առկա ամոնիակն ու ծծմբական թթուն:
 
Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը խնդրի հետ կապված քննարկում է ունեցել Կ. Ասատրյանի, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Լևոն Դալլաքյանի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ րոպեներ առաջ ավարտել են վարչության, ընկերության ու ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական ու հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ համատեղ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում իրականացված ուսումնասիրությունը:
 
 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Հաշվի առնելով «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում առկա քիմիական նյութերի մասին շրջանառվող ակտիվ քննարկումներն...

Опубликовано Լոռու մարզպետարան Четверг, 6 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ