Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը եւ հանձնաժողովի անդամները մարտի 7-ին հանդիպել են Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը երկուստեք բարձր են գնահատել բարեկամ երկրների միջեւ ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր մակարդակում առկա գերազանց համագործակցությունը, ընդգծել, որ երկու պետությունները պատմականորեն ունեն նույնատիպ մարտահրավերներ ու խնդիրներ:

Հայկ Կոնջորյանը երախտագիտություն է հայտնել կիպրական կողմին հայ ժողովրդին պատուհասած բազմաթիվ փորձությունների ժամանակ մշտապես Հայաստանի կողքին լինելու եւ հասցեական հայտարարություններ ու դիրքորոշում հնչեցնելու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը կարեւորել է երկկողմ արդյունավետ հարաբերությունները նաեւ միջազգային հարթակներում, հույս հայտնել, որ դրական դինամիկան շարունակական կլինի: Կարեւորվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացումը:

Կոնստանտինոս Կոմբոսը վերահաստատել է Կիպրոսի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարցում:

«Կիպրոսը դեմ է այն ամենին, ինչը չի համապատասխանում միջազգային իրավունքին»,- փաստել է Կիպրոսի ԱԳ նախարարը:

Հանձնաժողովի անդամները կարեւորել են պատվիրակության այցը Հայաստան տարածաշրջանային անվտանգային մարտահրավերների համատեքստում, ընդգծել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը: Նրանք խոսել են նաեւ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության, այդ երկրում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց վերադարձի, հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության մասին: Նշվել է, որ Ադրբեջանը հետեւողականորեն վերացնում է հայկական հետքը Լեռնային Ղարաբաղում:

Երկկողմ տեսանելի արդյունքներ գրանցելու հարցում արժեւորվել է տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծվել Կիպրոսի հայ համայնքի առանցքային դերակատարությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում դեսպանատներ բացելու անհրաժեշտությանը, խորհրդարանական մակարդակով փոխայցերի ակտիվացմանը:

Թեմայի այլ նորություններ