Կիպրոսը կողմ է ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կիպրոսը կողմ է ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացմանը

Կիպրոսը կողմ է ՀՀ-ում ԵՄ առաքելության ավելացմանը

Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը հայտարարել է, թե Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստան–Եվրամիություն կապին և կողմ է ԵՄ առաքելության ավելացմանը ՀՀ–ում։

«Կիպրոսը համակարգված կաշխատի ԵՄ–Հայաստան երկխոսության ամրապնդման ուղղությամբ, կաջակցենք տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն ԵՄ–ին»,- ասել է նա։ Կիպրոսի ԱԳ նախարարը նաև նշել է, թե իրենք շարունակում են դեմ լինել ագրեսիային. «Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման նախորդ տարվա բոլոր ջանքերը։ Վստահ եղեք, որ մենք ամբողջությամբ սատարում ենք մեր հայ ընկերներին այս հարցում»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ խոսելով ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է. «ՀՀ-ն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ։ ԵՄ հետ համատեղ փորձում ենք տեսնել՝ ինչ նոր գործիքներ ու մեխանիզմներ կարող են ավելացվել մեր՝ ՀՀ-ԵՄ օրակարգում»:

Թեմայի այլ նորություններ