Կիմ Չեն Ընը հրահանգել է արագացնել «պատերազմի նախապատրաստվելու» գործընթացը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կիմ Չեն Ընը հրահանգել է արագացնել «պատերազմի նախապատրաստվելու» գործընթացը

Կիմ Չեն Ընը հրահանգել է արագացնել «պատերազմի նախապատրաստվելու» գործընթացը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այցելել է զորավարժությունների վայր և կարգադրել մեծացնել զինծառայողների մարտական պատրաստության բարձրացման ջանքերի ինտենսիվությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից:

Նշվում է, որ ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ Կիմ Չեն Ընը մարտի 6-ին այցելել է Կորեայի ժողովրդական բանակի խոշոր ռազմակայան երկրի արևմտյան մասում, որը նախատեսված է օպերատիվ վարժանքների համար, որտեղ ստուգել է վարժական կառույցները և ղեկավարել զորամասերի գործնական զորավարժանքները։

«Թշնամիների մշտական ​​սպառնալիքը ճնշող ուժով զսպելու, պատերազմի սանձազերծման փոքրագույն փորձերը հետևողականորեն խափանելու և արտակարգ դրության դեպքում հանձնարարված կարևոր խնդիրները ճշգրիտ կատարելու համար մեր բանակը պետք է իրեն առաջադրի ամենախիստ պահանջները և մշտապես ավելացնի գործնական վարժանքները՝ մարտական ​​պատրաստության արագ բարձրացման համար պատերազմին լիակատար պատրաստության ապահովման նպատակով՝ փոփոխություններին և դրա արդի ձևերին համապատասխան», - մեջբերել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը Կիմ Չեն Ընի խոսքը։

Հյուսիսային Կորեայի ղեկավարն ընդգծել է, որ զինված ուժերը բոլոր մակարդակներում պետք է սկսեն «պատերազմի նախապատրաստման արագացման» նոր բուռն շրջան՝ ներկայիս իրադրությանը համապատասխան։ Կիմ Չեն Ընը նախանշել է զորավարժությունների ինտենսիվության մակարդակի բարձրացման խնդիրները՝ ապահովելու համար  «պատերազմում հաղթանակը»՝ դրա տեղի ունենալու դեպքում։

Մարտի 4-ին Կորեայի Հանրապետությունը և ԱՄՆ-ն սկսել են Freedom Shield լայնածավալ զորավարժությունները:

Թեմայի այլ նորություններ