ԽՍՀՄ փլուզման պահի սահմանագիծը հիմք ընդունելու հարցում հիմա փոխըմբռնումն ավելին է. Միրզոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    42%
    9 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    63%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    38%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԽՍՀՄ փլուզման պահի սահմանագիծը հիմք ընդունելու հարցում հիմա փոխըմբռնումն ավելին է. Միրզոյան

ԽՍՀՄ փլուզման պահի սահմանագիծը հիմք ընդունելու հարցում հիմա փոխըմբռնումն ավելին է. Միրզոյան

Հայաստանի որևէ պաշտոնյա իրավունք անգամ չունի բանակցել ՀՀ որևէ գյուղ որևէ մեկին տալու ուղղությամբ, ԱԺ-ում հանձնաժողովի նիստին պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի հարցին՝ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ես առաջնորդվում եմ ոչ թե հայկական գյուղ կամ, չգիտեմ, ադրբեջանական գյուղ կատեգորիաներով, այլ Հայաստանի Հանրապետության գյուղ և Ադրբեջանի գյուղ։

Մեր համոզմամբ՝ երկու երկրների միջև փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը և հետագա սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենան Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա», - նշեց նախարարը։

Պատգամավորը հետաքրքրվել էր Տավուշի չորս գյուղերի ճակատագրով, որոնք Բաքուն պահանջում է։

Միրզոյանը շարունակեց. - «Սա նշանակում է, որ այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել երկու երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին, պետք է վերարտադրվեն գետնի վրա։ Ինչ այդ սահմանից կլինի պայմանական ձախ, պետք է պատկանի ՀՀ-ին, ինչ կլինի աջ, պետք է պատկանի Ադրբեջանին»։

Ըստ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ այս համոզմունքը նաև այլ գործընկերներ են կիսում։

«Սա մեր տեսլականն է, եթե մի բան ունենա լիակատար փոխադարձ ընդունում, կհամարենք, որ այս հարցում եկանք փոխհամաձայնության, կանցնենք հաջորդ հարցին։ <> Անընդհատ շեշտում ենք, որովհետև չունենք վստահություն, որ ադրբեջանական կողմը լիովին ընդունում է սա, որովհետև ադրբեջանական կողմն ընդունում է և հիշեցնեմ, որ ադրբեջանական կողմը ստորագրել է Ալմա-Աթայի հռչակագիրը», - շեշտեց նա՝ հիշեցնելով նաև, որ Ադրբեջանի նախագահը սա ընդունել է գրավոր կերպով Պրահայում, Սոչիում գրավոր հայտարարության մեջ, նույնն ընդունել է Բրյուսելում։

Ըստ Միրզոյանի՝ սակայն, Ադրբեջանում երբեմն առանձին դիրքորոշումներով հետընթացներ են լինում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Միաժամանակ նշեց, իր տպավորությամբ, այս պահին եղած փոխըմբռնման մասին։

«Փոխըմբռնումը այս ուղղությամբ այս պահի դրությամբ այս հարցով ավելին է, քան օրինակ մի ամիս առաջ։ Ես այս պահին տպավորություն ունեմ, որ մենք շատ մոտ ենք այս հարցով փոխադարձ համաձայնության գալուն»,- ասաց Միրզոյանը՝ հստակեցնելով, որ խոսքը երկու երկրների միջև ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանագիծը որպես սահմանազատման և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիմք ճանաչելու հարցի մասին է։

Վարչապետը այս շաբաթ հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիպարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն, բայց նա նույն կերպ չէր խոսել Հայաստանի օկուպացված 31 ոչ անկլավային տարածքների վերադարձից։

Կառավարությունից «Ազատությանն» ավելի վաղ հայտնել էին՝ անկլավ/էքսկլավների դեպքում Հայաստանի համար «ըմբռնելի է դրանց հարցն ավելի ուշ դիտարկելը՝ որպես ելակետ ունենալով դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթերով այդ տարածքների սահմանազատումն ու սահմանագծումը»։

Թեմայի այլ նորություններ