«Խելացի քաղաք». Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կկատարվի (տեսանյութ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    26%
    2 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    6 կմ/ժ
  • Լոռի 7°C
    62%
    8 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    53%
    6 կմ/ժ
  • Արարատ 15°C
    25%
    6 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    40%
    5 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    26%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    75%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    26%
    2 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    32%
    1 կմ/ժ
  • Արցախ 12°C
    50%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 398.6002
  • Ռուբլի = 4.27005
  • Դոլար = 394

«Խելացի քաղաք». Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կկատարվի (տեսանյութ)

Չինաստանը Հայաստանում 10-15 մլրդ դոլարի ներդրում կանի՝ «Խելացի գիտական քաղաք» հիմնադրելու համար։ 

Քաղաքի հիմնադրման պայմանագիրն այսօր արդեն ստորագրվեց Չինաստանի Տեխնոլոգիաների ակադեմիայի, Չինաստանի Տեխնիկական զարգացման ընկերության  և ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության միջև։

Թե որ մարզում և կոնկրետ որ քաղաքում կլինի շեշտադրումը, ԱԴԿԱՌՍ Հայաստանի Վերակառուցման և զարգացման գործակալության տնօրեն Սարգիս Գևորգյանն ասում է՝ կորոշեն Կառավարության հետ, բայց հստակ է, որ լինելու է մոտ 15000 բնակչությամբ քաղաք․

«Այդ քաղաքի նպատակն է զարգացնել գիտությունն ու տեխնոլոգիաները։ Մենք ունենք շատ մեծ գիտական ներուժ քիմիայում, միկրոբիոլոգիայում, համակարգիչների ուղղությամբ»։

Ընկերության ղեկավարն ասում է՝ իրենց նպատակն է դրսում աշխատող Հայաստանի գիտական ներուժը կենտրոնացնել ներսում։

Հայ-չինական համատեղ այս քաղաքում հիմնվելու են համատեղ ընկերություններ, որոնք աշխատելու են գիտական նորարարությունների,  ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ստեղծման և զարգացման վրա։

Թեմայի այլ նորություններ