Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի ներկայացուցչին. ՏԱՍՍ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի ներկայացուցչին. ՏԱՍՍ

Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի ներկայացուցչին. ՏԱՍՍ

Հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը դիմել են ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ բռնության գծով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին: Նրանք խնդրել են ռուսական իշխանություններին դիմել պահանջով՝ թույլ չտալ, որ քրգործի քննման ընթացքում իրենք ևս մեկ անգամ տրավմայի ենթարկվեն, նաև թույլ չտալ, որ իրենց իրավունքները հետագայում նույնպես խախտվեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Խաչատրյան քույրերից կրտսերի փաստաբան Վալենտինա Ֆրոլովային: Փաստաբանը նշել է, որ ասվածից խուսափելու համար անհրաժեշտ է քույրերի գործը միասնական դիտարկել, ընդ որում՝ հարկավոր է հաշվի առնել, որ աղջիկները գործել են անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով:

«Քննչական մարմիններն անջատել են քույրերի քրեական գործը՝ առանձնացնելով Մարիա Խաչատուրյանի գործը, ինչը բացասական նշանակություն է ունեցել մեղադրյալների իրավունքների պաշտպանության առումով: Չնայած այն հանգամանքին, որ երկու քրգործերի շրջանակներում քննվում են նույն հանգամանքները, Կրեստինան և Անգելինան հնարավորություն չունեն մասնակցել Մարիայի գործին, ինչպես և Մարիան չունի հակառակ հնարավորությունը»,- ասել է նա, նշելով, որ այսկերպ շարունակվելու դեպքում գործընթացը կարող է կրկին տրավմայի ենթարկել քույրերին, քանի որ նրանց նույն իրադարձությունների մասին կպատմեն երկու քրգործերի քննման ընթացքում: Բացի այդ, փաստաբանի խոսքով ՝ Խաչատուրյան քույրերը դիմել են Սիմոնովիչին պնդելով, որ իրենք գործել են ինքնապաշտպանության կարգով, պաշտպանելով իրենց ընտանեկան բռնությունից։

"Թեեւ քննությանը հաջողվել է ձեռք բերել ընտանիքում երկարատեւ եւ լուրջ բռնության բավականին հուսալի ապացույցներ, որը սպառնալիք էր աղջիկների կյանքի եւ առողջության համար, նա հրաժարվել է դիտարկել քույրերի գործողություններում ինքնապաշտպանության շարժառիթը", - նշել է Վալենտինա Ֆրոլովան: "Պատահական չէ, որ մենք դիմել ենք կանանց նկատմամբ բռնության, դրա պատճառների և հետևանքների զեկուցողին։ Այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում քույրերի հետ, երկարամյա բռնության եւ օրենքի բացակայության ուղղակի հետեւանք է, որը թույլ կտա նրանց ժամանակին պաշտպանել", - ամփոփել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երկու ամիս առաջ ՔԿ-ն եւս մեկ փորձաքննություն է անցկացրել, որը պաշտպանության խոսքով, հաստատել է աղջիկների օգտին եզրակացությունը: Դրանից հետո հետաքննությունը չի փոխել մեղադրանքի որակավորումը քույրերին, կրկին հայտարարել է քննության ավարտի մասին՝ որոշում չընդունելով մեղադրյալների լրացուցիչ հարցաքննության մասին: Այժմ գործի նյութերին պետք է ծանոթանան տուժողները, որոնք չէին կարող դա անել ավելի վաղ կորոնավիրուսային վարակի համաճարակի պատճառով, իսկ հետո ծանոթանան մեղադրյալներն ու նրանց պաշտպանական կողմը:

Աղջիկների փաստաբանները ավելի վաղ հայտարարել էին, որ եթե քույրերի գործը մեղադրական եզրակացությունը հաստատելուց հետո դատարան հանձնեն գլխավոր դատախազությունից, ապա պաշտպանությունը կպնդի դատական գործընթացը իրականացնել երդվյալ ատենակալների կոլեգիայի մասնակցությամբ: Նշենք, որ նախաքննության ընթացքում ՔԿ-ն հաստատել է քույրերի հոր ՝ Միխայիլ Խաչատուրյանի կողմից ՌԴ Քրեական օրենսգրքի 117-րդ (խոշտանգում), 132-րդ (սեռական բնույթի բռնի գործողություններ) և 133-րդ (սեռական բնույթի գործողություններ) հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարումը։ Քննիչները պարզել են նրա կողմից կատարված հանցավոր գործողությունների մի շարք փաստեր, որոնք կատարվել են 2014 թվականից ի վեր դուստրերի նկատմամբ, երբ բոլոր երեք աղջիկներն անչափահաս են եղել: Չնայած դրան, աղջիկների գործողությունները որակվել են որպես մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ սպանություն եւ գործի նյութերն ուղարկվել են դատախազություն: Ընդ որում, հիմնական գործից նյութեր են առանձնացվել կրտսեր քրոջ նկատմամբ, քանի որ նախկինում նա փորձագետների կողմից ճանաչվել է անմեղսունակ իրեն մեղսագրվող հանցագործության պահին: 

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թեմայի այլ նորություններ