ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի, ծանոթացել հնագիտական ուսումնասիրությունների արդյունքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի, ծանոթացել հնագիտական ուսումնասիրությունների արդյունքներին

ԿԳՄՍՆ աշխատակիցներն այցելել են Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի, ծանոթացել հնագիտական ուսումնասիրությունների արդյունքներին

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցի։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՊՄՀՊ վարչության աշխատակիցները, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը, բարերար «ՎԱՐԴՊԵՏ» հայ մշակութային ժառանգության պահպանություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչը և վերականգնող ճարտարապետ Արտակ Ղուլյանն այցելել են Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի, տեղում ծանոթացել 2022 թ․ ամռանն իրականացված հնագիտական ուսումնասիրությունների արդյունքներին, հուշարձանի վթարային վիճակին՝ քննարկելով հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման հետագա ընթացքն ու համագործակցության շրջանակները։

Վերջերս բարերար կազմակերպությունը ցանկություն էր հայտնել իր միջոցներով իրականացնել պեղումներ, որից հետո նաև սահմանված կարգով իրականացնել հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներ։

Բարերարը տեղում ներկայացրել է իրականացրած աշխատանքների արդյունքները, քննարկվել են պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում ԿԳՄՍ նախարարության և բարերարի միջև հուշագրի կնքման կետերը։

Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել բարերարին անվճար հիմունքներով արխիվային նյութեր տրամադրել, որից հետո վերականգնող ճարտարապետը կմշակի հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը՝ դրանք ներկայացնելով լիազոր մարմնի համաձայնեցմանը։

Նախատեսվում է այս աշխատանքների արդյունքում կնքել նաև համագործակցության հուշագիր՝ Նուռնուս վանական համալիրի ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով։

Հիշեցնենք, որ Նուռնուս գյուղի 13-րդ դարի եկեղեցին գտնվում է Հրազդանի ձորում, հանրապետական նշանակության հուշարձան է և ունի մի շարք ենթահուշարձաններ՝ ձիթհան, օժանդակ կառույցներ, մատուռ, խաչքարեր և այլն։

Թեմայի այլ նորություններ