ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար

ԿԳՄՍ նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 2 մլրդ դրամով պակաս գումար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2021-ի պետբյուջեից կհատկացվեն ավելի քիչ գումար, քան հատկացվել էր 2020-ին: ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը:

«Մեր 2021-ի բյուջեն շուրջ 2 մլրդ դրամով ավելի քիչ է՝ այս տարվա բյուջեից: Իրականության մեջ ՄԺԾԾ (Միջնաժամկետ ծախսային ծրագիր) հայտով մեր ներկայացրած բյուջեից այն պակաս է շուրջ 20 մլրդ դրամով: Դա պայմանավորված է համավարակով բյուջեի սղությամբ, նաև նրանով, որ շատ զանգվածային միջոցառումներ թե Հայաստանում, թե արտերկրում հետաձգվել կամ չեղարկվել են՝ օբյեկտիվ պատճառներով»,- ասաց Մարտիրոսյանը:

Նա ներկայացրեց այն ծրագրերը, որոնցում հատկացումների վերանայումներն էական են: «Մեծ նվաճումների սպորտում» կա 10.5 տոկոս աճ, ինչը կապված է շահառու խմբի ընդլայնմամբ: Դա մասնավորապես կապված է օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին տրամադրվող պատվովճարների չափի և շահառուների թվի ավելացման հետ:

Նախնական և միջին արհեստագործական մասնագիտական կրթության մեջ անվճար տեղերի թվի կրճատմամբ կատարվել են վերանայումներ, նվազում է եղել ավելի քան 1 մլրդ դրամի չափով: «Դա պայմանվորված է նրանով, որ առանձին մասնագիտությունների դեպքում վճարովի տեղերի հանդեպ կա պահանջարկ: Հետևաբար, դրանք կարող են տրամադրվել նաև վճարովի հիմունքով: Կինեմատոգրաֆիայի ծրագրում արվել է նվազեցում՝ 15.2 տոկոս»,-ասաց փոխնախարարը:

Նախարարության 2021-ի պետբյուջեից կհատկացվի 177.6 մլրդ դրամ:

Թեմայի այլ նորություններ