ԿԳՄՍ նախարարն ընդունեց Բրյուսովի անվան համալսարանի՝ բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԿԳՄՍ նախարարն ընդունեց Բրյուսովի անվան համալսարանի՝ բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԿԳՄՍ նախարարն ընդունեց Բրյուսովի անվան համալսարանի՝ բողոքի ակցիա անցկացնող ուսանողներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:

Ուսանողների հետ հանդիպմանը նախարարը ներկայացրեց բուհերի միավորման ծրագրի վերաբերյալ իրենց գերատեսչության մոտեցումը: Մասնավորապես՝ նախարար Դումանյանը ուսանողներին տեղեկացրեց, որ գործընթացը գաղտնի չի անցկացվում, ամեն հարց հրապարակային ներկայացվում է։ Նա հավելեց, որ դեռ օգոստոսին կայացել է ռեկտորների հանդիպում։ Ռեկտորները իրազեկված են եղել բուհերի միավորման գործընթացի վերաբերյալ։

«Կարծում եմ, դուք տեղյակ չեք որոշ հանգամանքներից, դրանք պատշաճ չեն մատուցվել ձեզ։ Նախագիծը հոկտեմբերի 7-ին, սահմանված կարգով ներկայացվել է արդարադատության նախադրություն համապատասխան եզրակացության համար»,- նշեց Դումանյանը։

Նախարարն ակնկալում է, որ իրենք պատշաճ կիրազեկվեն նաև բուհում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Դումանյանը հիշեցրեց, որ որպես լիազոր մարմին՝ տեղեկացված չեն եղել բուհի հոգաբարձուների խորհրդի օրակարգից։

«Դեռ օգոստոսի 9-ին ձեր և նշված բուհերի ռեկտորների հետ իմ աշխատասենյակում կայացել է հանդիպում, որտեղ հստակ ասվել է, որ կա բուհերի միավորման գաղափարը։ Մենք միշտ և հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման»,- նշեց Դումանյանը՝ դիմելով ուսանողներին։

Նախարարը շեշտեց, որ նորից պատրաստ են հանդիպել և քննարկում ունենալ խնդիրների վերաբերյալ, եթե կան այդպիսիք։ Նախագծի նախնական տարբերակը, որն աշխատանքային փաստաթուղթ է, կարող է վերամշակվել, փոփոխվել՝ հաշվի առնելով խնդիրներն ու մտահոգությունները։

«Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրել: Նախագիծը պատրաստ ենք քննարկել ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գործընկեր մյուս բուհերի հետ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` շեշտելով, որ նախագիծը երաշխավորում է ուսանողների կրթության իրավունքի լիարժեք ապահովումը և հետապնդում է կրթության որակի բարելավման հստակ նպատակ:

Վահրամ Դումանյանը նշել է, որ պատրաստ է հանդիպումներ ունենալ Բրյուսովի անվան պետական համալսարանի, ինչպես նաև խոշորացման ծրագրում ընդգրկված մյուս բուհերի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ` գիտակրթական խնդիրները քննարկելու օրակարգով: Նախարարը փաստել է, որ գաղտնի որևէ գործընթաց տեղի չի ունեցել և չի կարող ունենալ. բուհերի միավորման վերաբերյալ կայացված որոշում այս պահին չկա և առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի կարող լինել, քանի որ սահմանված ընթացակարգը նաև որոշակի ժամկետներ է պահանջում:

Ըստ նախարարի` աշխատանքային նախագիծն այս պահին պետական կառույցների համաձայնեցման և իրավական ձևակերպումների հստակեցման փուլում է գտնվում: Մշակվող նախագծի հիմքում բուհական համակարգի արդյունավետությունից բխող գիտաչափական տվյալներ են դրված, որոնք լրամշակման և խմբագրման կենթարկվեն ակադեմիական քննարկումների և հիմնավոր մասնագիտական առաջարկությունների արդյունքում:

«Մենք պետք է հասկանանք և որպես ելակետ ընդունենք այն սկզբունքը, որ բուհական ցանկացած մասնագիտություն պետք է ունենա գիտական և հետազոտական բաղադրիչ, հակառակ պարագայում պետք է մտածենք և դիտարկենք, թե տվյալ մասնագիտությամբ բուհական կրթության իրականացումը որքանով է նպատակային: Բուհական և ակադեմիական միջավայրում նմանաբնույթ խնդիրների քննարկումն օրինաչափ է, և այս մասին քննարկումների ծավալումը հանրային շահարկման վերածելն անթույլատրելի է»,- նշել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են վերոնշյալ բուհերի ռեկտորները, որոնց առաջարկվել է ներկայացնել առաջարկություններ` բուհերի խոշորացման ծրագրի մշակումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Բուհերի կողմից որևէ առաջարկ չի ներկայացվել: ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները:

Ուսանողները տեղեկացրին, որ  նախարարին ևս մեկ անգամ հրավիրում են գիտական խորհրդի նիստին՝ ակնկալելով նրա մասնակցությունը։

Թեմայի այլ նորություններ