Կայսերական ուժն ու անտիկ Հայաստանի վեհությունը. օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պատմամշակութային արգելոցը կրկին բացում է դռները զբոսաշրջիկների համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կայսերական ուժն ու անտիկ Հայաստանի վեհությունը. օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պատմամշակութային արգելոցը կրկին բացում է դռները զբոսաշրջիկների համար

Կայսերական ուժն ու անտիկ Հայաստանի վեհությունը. օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պատմամշակութային արգելոցը կրկին բացում է դռները զբոսաշրջիկների համար

Օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում ՀՀ վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը.

Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II Մեծը: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է և, որտեղ մինչ օրս կատարվում են հնագիտական հետազոտություններ: Պեղումների արդյունքում բացվել են քաղաքի միջնաբերդի պարիսպների մի հատվածը, պարիսպների ժայռափոր հիմքերը և կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցու մի հատվածը:
 
Հետազոտվել են նաև քաղաքի մերձակայքում գտնվող պաշտամունքային-քարայրային համալիրը, նրա ստորոտով անցնող ժայռափոր ջրանցքը, Խաչենագետի ձախ ափին գտնվող վաղմիջնադարյան ամրոցը:
 
Հնագիտական թանգարանում կտեսնեք Տիգրանակերտի վերջին 4 տարվա պեղումների արդյունքում հայտնաբերված գտածոների որոշ մասը` մոտ 200 իր: Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա 5-րդ դարից մինչև մ․թ․ 17-րդ դարերը պատմական ժամանակաշրջանին պատկանող նյութական մշակույթի յուրահատուկ առարկաներ։
 
Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ օգոստոսի 17-ից ‹‹Տիգրանակերտ›› պետական պատմամշակութային արգելոցը կրկին բացելու է իր դռները զբոսաշրջիկների համար։
 
 

Տիգրանակերտ․ կայսերական ուժն ու անտիկ Հայաստանի վեհությունը❤💙💛 Տիգրանակերտը հիմնադրել է Արցախում Հայոց արքա Տիգրան II...

Опубликовано Anna Hakobyan Воскресенье, 16 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ