Կառավարությունն այսօր կհաստատի «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 17°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարությունն այսօր կհաստատի «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը

Կառավարությունն այսօր կհաստատի «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը

Կառավարությունն այսօր չզեկուցվող նախագծերի թվում համաձայնություն կտա «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին;

Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրության ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

Նշենք, որ ԱՊՀ տնտեսական խորհրդի 101-րդ նիստը տեղի կունենա մարտի 29-ին Մոսկվայում՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ։

Նշվում է, որ երկրների պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն տնտեսական համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։

Ռուսաստանի նկատմամբ դժգոհություններից ու ավելի քան յոթ ամսվա բոյկոտից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի դեկտեմբերի 25-ին ի վերջո մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ նիստերին։ Հենց ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում էլ հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը։ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո սա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի առաջին հանդիպումն էր, որը Կրեմլը բնութագրեց ոչ թե բանակցություն, այլ ոտքի վրա զրույց։

Հայաստանը բոյկոտել էր, մասնավորապես, ՀԱՊԿ նիստերը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, թե Հայաստանը ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում պետք է ակտիվ լինի՝ նշելով՝ ԱՊՀ-ն համագործակցության մի հարթակ է, որը Հայաստանին օգուտ է տալիս, իսկ «ԵԱՏՄ-ի հետ կապված, մենք նույն տնտեսական գոտում ենք, և մեր տնտեսությունը բավականին փոխկապված է այդ երկրների տնտեսության հետ»։

ԱՊՀ-ն ներկայումս բաղկացած է 11 երկրներից՝ Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Ուկրաինա։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ասել էր, որ դե ֆակտո Մոլդովան և Ուկրաինան վաղուց ներգրավված չեն ասոցիացիայի աշխատանքներում։

Թեմայի այլ նորություններ