Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման օրենքի խախտման դեպքում հարկավոր է ահազանգել համապատասխան մարմիններին:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով.
- Եթե նկատեք արգելված վայրում ծխող մարդկանց, կարող եք զանգել ոստիկանություն (Թեժ գիծ՝ 1-02)
- Գովազդի սահմանափակումների վերահսկողությունն իրականացնում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (Թեժ գիծ՝ 8107)
- Վաճառքի սահմանափակումները վերահսկում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (010 23 56 00)
- Ծխելը դադարեցնելուն ուղղված թեժ գիծ՝ 060 44 00 01