Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, քաղաքացիները վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող ուղերձի վերաբերյալ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, քաղաքացիները վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող ուղերձի վերաբերյալ. Փաշինյան

Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, քաղաքացիները վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող ուղերձի վերաբերյալ. Փաշինյան

Կառավարության մարտի 14-ի նիստի մեկնարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Եվրոպական խորհրդարանի կողմից նախօրեին ընդունված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ կապերի սերտացման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևը :

«Այս բանաձևով ԵԽ-ն արձանագրել է ՀՀ ձեռքբերումները ժողովրդավարության, օրենքի գերակայության, կոռուպցիայի եմ պայքարի ոլորտներում, ինչը չափազանց կարևոր է մեր երկրի ընկալման համար: Բանաձևը մեջբերել է նախորդ տարի հոկտեմբերի 17-ին ԵԽ ամբիոնից իմ արած հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի, արձանագրելով, որ եթե ՀՀ-ն կցանկանա ԵՄ անդամակցության թեկնածու դառնալու հայտ ներկայացնել, ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն:

Կառավարության նիստի հարգելի՛ անդամներ, սիրելի՛ ժողովուրդ, ողջունելով ԵԽ-ի այս բանաձևը՝ կարծում եմ, որ այն Հայաստանում հանրային քննարկման առարկա պետք է դառնա: Սա ևս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը, և հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն Եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետև նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան Կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը: Միևնույն ժամանակ պետք է արտահայտեմ ՀՀ Կառավարության կամքը՝ շարունակելու աշխատանքները Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա խորացման և զարգացման ուղղությամբ»,- հայտարարել է Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ