Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    16%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 20°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    16%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 14-ին խորհրդարանում հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ՝ կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսի գլխավորությամբ:

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Հայաստանի դեսպանը իր երախտագիտությունն է հայտնել հյուրընկալող կողմին նոր ձևավորված բարեկամության խմբի հետ հանդիպման համար։ Դեսպանն ընդգծել է բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և այդ համատեքստում անդրադարձել խորհրդարանական դիվանագիտությանը՝ որպես կարևոր հարթակ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում:

«Ընդգծելով փոխադարձ այցերի և իրավիճակին տեղում ծանոթանալու կարևորությունը՝ դեսպան Մկրտչյանը վերահաստատեց հայկական կողմի հրավերը Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբին այցելել Հայաստան՝ պարոն Կալաֆատիսի գլխավորությամբ։

Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծեց հայ-հունական բացառիկ և եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է խթանել և է՛լ ավելի խորացնել այդ կապերը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հույն խորհդարանականը նաև հավելել է, որ հունական կողմը պատրաստ է ընդունելու և քննարկելու մտքեր, առաջարկներ, քայլեր, որոնք կծառայեն ընդհանուր նպատակներին։ Այս համատեքստում նա կարևորել է երկկողմ այցերի իրականացումը և սիրով ընդունել հայկական կողմի՝ Հայաստան այցելելու հրավերը։

«Մենք խորապես հավատում ենք խորհրդարանական դիվանագիտության ներուժին»,- նշել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսը դեսպան Մկրտչյանի հետ հանդիպման ավարտին:

Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը բարեկամական խմբին ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը, այդ թվում՝ և վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում ընդգծվել է Եվրամիության հետ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հրամայականը։

Թեմայի այլ նորություններ