ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը

Interlur.com լրատվական գործակալությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը։ Տարածված մամլո հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Անդրադարձ է կատարվել արտահանմանը միտված ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, ինչպես նաև կապիտալ ներդրումների ներգրավման, շինարարության, զբոսաշրջության, ծառայությունների մատուցման ոլորտներում առկա խնդիրներին: Այդ համատեքստում, նշվել է, որ նախագծով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու նոր առաջընթացին:

Նախագծի վերաբերյալ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշումների արագ կայացումն ու առաջ շարժվելը: Կառավարության ղեկավարը հանձանարարել է սեղմ ժամկետում ներկայացնել կոնկրետ միջոցառումներն ու քայլերը: «Տնտեսական աճի վերականգնմանը միտված այս նախագիծն անհրաժեշտ է քննարկել նաև իրական հատվածի ներկայացուցիչների հետ, ակտիվ շփումների միջոցով ստանալ նրանց առաջարկություններն ու գաղափարները՝ նախագիծը դրանցով լրամշակելու համար»,- նշել է վարչապետը:

Թեմայի այլ նորություններ