ՀՀ ՄԻՊ-ը Վիեննայում մասնակցել է ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կողմից կազմակերպված Հիմնարար իրավունքների ֆորումին
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ՄԻՊ-ը Վիեննայում մասնակցել է ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կողմից կազմակերպված Հիմնարար իրավունքների ֆորումին

ՀՀ ՄԻՊ-ը Վիեննայում մասնակցել է ԵՄ Հիմնարար իրավունքների գործակալության կողմից կազմակերպված Հիմնարար իրավունքների ֆորումին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-ին Վիեննայում մասնակցել է Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալության կողմից կազմակերպված Հիմնարար իրավունքների ֆորումին (Fundamental Rights Forum):

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, միջոցառման շրջանակում տեղի են ունեցել մի շարք պանելային քննարկումներ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքներին, խտրականության կանխարգելման, թվայնացման և անվտանգության, սոցիալական համերաշխության ապահովմանն առնչվող հարցերին:

Ֆորումին տեսաուղերձով բացման խոսքով է հանդես եկել Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։ Բանախոսների թվում եղել են Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը, ԵԽ մարդու իրավունքների նորընտիր հանձնակատար Միշել Օ՛Ֆլայերթին (պաշտոնավարման մեկնարկը՝ 2024-ի ապրիլի 1-ից), միջազգային կառույցների, գիտական և կրթական ոլորտի ներկայացուցիչներ։

Եվրոպական Միության Հիմնարար իրավունքների գործակալությունն անկախ մարմին է, որը ստեղծվել է ԵՄ-ում հիմնարար իրավունքները խթանելու և պաշտպանելու համար:

Թեմայի այլ նորություններ