ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փորձագետներին է ներկայացրել կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փորձագետներին է ներկայացրել կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի փորձագետներին է ներկայացրել կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կրթական բարեփոխումներ և հմտություններ» ծրագրի փորձագետներին:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակում իրականացվելու է հետազոտություն կրթական տարբեր մակարդակներում՝ համակարգի գնահատման և ոլորտում կարողությունների զարգացման նպատակով:

Հանդիպմանը քննարկվել են կրթական բարեփոխումների համատեքստում ԿԳՄՍ նախարարության առաջնահերթությունները, որոնք փորձագիտական խմբի հետազոտության և վերլուծության անհրաժեշտություն ունեն:

«Հայաստանում կրթական բոլոր մակարդակներում մեծածավալ բարեփոխումներ են ընթանում, և անհրաժեշտ է քննարկել հնարավոր ուղղությունները, որոնք հետազոտության անհրաժեշտություն ունեն: Արդյունավետ կրթական համակարգ ունենալու առումով մենք կարևորում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալը հակիրճ ներկայացրել է կրթության համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթական համակարգում ներդրվել են կրթական նոր չափորոշիչը և մանկավարժական կարողությունների զարգացման նոր ծրագրերը: Փոխնախարարն ընդգծել է՝ այս տարվանից մեկնարկել է ՀՀ բոլոր դպրոցներում  հանրակրթության նոր չափորոշիչի ներդրման գործընթացը:

«Մեզ համար կարևոր իրադարձությունն էր Տավուշի մարզում չափորոշիչի փորձարկման արդյունքների գնահատումը Համաշխարհային բանկի միջազգային փորձագետների կողմից: Անկախ գնահատումը ցույց է տվել, որ Տավուշում կրթական արդյունքի 6 ամսվա դինամիկա ունենք մյուս մարզերի համեմատ: Սա մեզ համար շատ հաջողված ցուցանիշ է»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Ըստ Արաքսիա Սվաջյանի` չափորոշիչի հիմնական նպատակը դպրոցներում կրթության որակի բարձրացումն է, և այս ուղղությամբ մի շարք գործընթացներ են իրականացվել: Մասնավորապես՝ ներդրվել է ուսուցիչների կարողությունների զարգացման նոր համակարգ, վերանայվել է դպրոցների կառավարման մեխանիզմը՝ ուսուցման բովանդակային կառավարումն առանձնացնելով  վարչատնտեսական մասի կառավարումից:

Անդրադառնալով նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումներին` Արաքսիս Սվաջյանը ոլորտում առկա խնդիրներից առանձնացրել է դասավանդվող մասնագիտությունների՝  տնտեսության կարիքներին համապատասխանեցումը: Նշվել է, որ ոլորտում ներդրվել է կրթաթոշակային նոր քաղաքականություն, ըստ որի՝ 10 անգամ բարձր կրթաթոշակ է տրվում պետության կողմից սահմանված գերակա մասնագիտություններով սովորողներին:

Արաքսիա Սվաջյանը նաև նշել է, որ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ հաստատվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որը նոր կարգավորումներ կբերի ոլորտում մասնավորի հետ համագործակցության և դուալ կրթության ներդրման մեխանիզմների կանոնակարգման տեսանկյունից:

Կողմերն անդրադարձել են նաև ուսումնական հարստությունների կառավարման, ֆինանսավորման համակարգերին, կրթական գործընթացում գյուղական և քաղաքային համայնքների առանձնահատկություններին և համակարգային այլ հարցերի:

Թեմայի այլ նորություններ