ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը օկուպացվել է 90-ականներին․ ԱԺ փոխնախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը օկուպացվել է 90-ականներին․ ԱԺ փոխնախագահ

ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասը օկուպացվել է 90-ականներին․ ԱԺ փոխնախագահ

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ-ում ԵՄ առաքելության համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ընթացքում արձագանքելով Աղվան Վարդանյանին, որ փաստական սխալ տվյալներ էր ներակայացնում, ասաց.

«Ոչ թե սկզբից 32, հետո 31, այլ 31 ոչ անկլավային, այլ +1՝ Արծվաշենը։ Եվ երկրորդը՝ ինչ վերաբերում ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացմանը, դրանց մի մասը օկուպացվել է 90-ականներին, եւ մի բան էլ հիշեցնեմ, որ ԵՄ դիտորդական առաքելության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2022 թվականի հոկտեմբերին, եւ ուզում եմ հիշեցնել, որ դրան նախորդել էր 2022 թվականի սեպտեմբերյան հարձակումը, որով օկուպացվեց ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, որ ԵՄ ներկայացուցիչները որակել են որպես ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, ցավոք, ՀԱՊԿ-ը դա չի որակել այդպես»,- ասաց նա։

Ռուբինյանը հավելեց՝ այսինքն ԵՄ դիտորդական առաքելության՝ ՀՀ գալու որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ սեպտեմբերյան հարձակումից հետո։

Թեմայի այլ նորություններ